
Հանգստյան օրերին Վրաստանի մեծ մասում եղանակը կբարելավվի: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը:
Մինչև օգոստոսի 3 -ը ժամանակ առ ժամանակ անձրևներ են սպասվում` միայն որոշ շրջաններում:
Ըստ կանխատեսումների ՝ առաջիկա օրերին ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կլինի +29-ից +34 աստիճան:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց անձրեւի եղանակ և մինչեւ 33 աստիճան տաքություն: