
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլի 2-ին և 3-ին թե՛ արևելյան, թե՛ արևմտյան Վրաստանում եղանակը կտրուկ կտաքանա։ Ապրիլի 4-ին հնարավոր է կարճատև անձրև՝ կայծակով և տեղ-տեղ քամու ուժգնացում։
Թբիլիսիում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա՝ +22, +24 աստիճան, ապրիլի 4-ին քամու ուժգնացում՝ հյուսիս-արևմտյան ուղղությամբ։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում ապրիլի 2-3-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև, կայծակ և քամու ուժգնացում։
Քարթլիում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +24, +26 աստիճանով։ Ապրիլի 4-ին շոգ եղանակի պայմաններում առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ և քամու ուժգնացում։