
Վրաստանում մինչև սեպտեմբերի 8-ը սպասվում է համեմատաբար զով և ժամանակ առ ժամանակ անձրևային եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն, օդի ջերմաստիճանը հարթավայրում կլինի +21, +26 աստիճան. սեպտեմբերի 8-ից արևմտյան Վրաստանում, իսկ 9-ից՝ արևելյան Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Մայրաքաղաք Թբիլիսիում մինչև սեպտեմբերի 8-ը սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով և հյուսիս-արևմտյան քամով։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը սպասվում է +25, +27, սեպտեմբերի 7-8-ին՝ +21, +23 աստիճան։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ից կբարձրանա 4-5 աստիճանով: