Վրաստանում եղանակային կանխատեսումները կդառնան առավել ճշգրիտ

Վրաստանում եղանակի կանխատեսումները ավելի ճշգրիտ կդառնան Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի (FMI) հետ համագործակցության շնորհիվ։

Հելսինկիում FMI-ի և Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության ղեկավար Օթար Շամուգիայի խոսքով՝ հուշագրի հիմնական նպատակը կլիմայի փոփոխության հետևանքների մեղմումն է։ Համատեղ աշխատանքն ուղղված կլինի օդերևութաբանական և բնապահպանական դիտարկումների, եղանակի մոդելավորման և կանխատեսման, օդի որակի ցանցերի արդիականացմանը: Նախատեսվում են նաև բարելավել վաղ նախազգուշացման հարթակը:

«Նպատակն է ստեղծել նոր ապրանքներ և ծառայություններ, որոնք օգուտ կբերեն հանրությանը և շահագրգիռ օգտատերերին, կբարելավեն կլիմայի փոփոխության վերաբերյալ հետազոտական ​​մեթոդներն ու հաստատությունները», — ասել է Շամուգիան:

Նրա խոսքով, գերատեսչության ընթացիկ աշխատանքը ծառայում է մինչև 2025 թվականը Վրաստանում եղանակի կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի ներդրմանը միջազգային չափանիշներին համապատասխան։ Երկրում արդեն տեղադրվել է 231 հիդրոօդերևութաբանական կայան։