
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին աշխատանքային այցով Վրաստանում է: Այսօր նա հանդիպումներ կանցկացնի Վրաստանի խորհրդարանում՝ կհանդիպի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավային, խորհրդարանական ընդդիմության և մեծամասնության անդամներին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համաձայն, Ռիկ Դեմսին Թբիլիսիում հանդիպելու է Վրաստանի վարչապետի, արտաքին գործերի, արդարադատության ու ներքին գործերի նախարարների հետ:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը կտևի երկու օր և կավարտվի հուլիսի 28-ին: