
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահն այցելել է Վրաստան։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանը։
Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին և Սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Բեքա Օդիշարիան։
Նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահն առաջին հանդիպումը կանցկացնի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Նախատեսվում է նաև երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Հանդիպումից հետո Շալվա Պապուաշվիլին և Մուսթաֆա Շենթոփը կստորագրեն հուշագիր Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների միջև համագործակցության մասին, այնուհետև հանդես կգան համատեղ հայտարարությամբ։