
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը պաշտոնական այցով Վրաստանում է:
Ըստ Վրաստանի արտգործնախարարության, 10-ամյա դադարից հետո սա առաջին երկկողմ հանդիպումն է:
Այցի շրջանակներում հանդիպում կկայանա արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Նրանք կքննարկեն երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացներին, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության աջակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կխոսեն Վրաստանի բռնազավթված շրջանների իրավիճակից:
Պաշտոնական այցի շրջանակներում նախարար Բլոկը ԵՄ դիտորդական առաքելության հետ կժամանի Օձիսի գյուղ` վրաց-օսական շփման գիծ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: