
Սեպտեմբերի 8-11-ը Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը աշխատանքային այցով Վրաստանում կգտնվի: Լիտվայի արտգործնախարարը Թբիլիսիում հանդիպել է վրաց գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ:
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, տեղի է ունենալու Վրաստան-Լիտվա Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրման հանձնաժողովի 6-րդ նիստը, որից հետո համատեղ մամուլի ասուլիս կանցկացվի:
«Այս ձևաչափը ներկայացնում է Վրաստանի և Լիտվայի միջև կանոնավոր խորհրդակցությունների հարթակ, ինչը ենթադրում է, որ Լիտվան ակտիվորեն աջակցում է Վրաստանին՝ եվրոպական և եվրաատլանտյան ձգտումների հարցում», — ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: