
Վրաստանում է Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը:
Յոհանես Հանը և Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հանդիպում կունենան Արևելյան գործընկերության անդամ երկրներից բակալավրի ուսանողների հետ:
Բացի այս, եվրահանձնակատարը, նախարար Միխեիլ Բատիաշվիլին, վարչապետ Գիորգի Գախարիան և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կմասնակցեն ԵՄ-ի չափանիշներով «Եվրոպական դպրոցի» նոր շենքի և հանրակացարանի կառուցման վայրում խորհրդանշական հիմնարկեքի արարողությանը:
Յոհանես Հանը և վարչապետ Գիորգի Գախարիան հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Սեպտեմբերի 16-ին եվրահանձնակատարը կհանդիպի նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեին: