
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։
Վրաստանի կառավարության վարչակազմում կայացել է դիմավորման պաշտոնական արարողություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ասադովը դեմ առ դեմ հանդիպում կունենան, որից հետո Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետների գլխավորությամբ կկայանա Վրաստանի և Ադրբեջանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը: