
Փետրվարի 25-ից Վրաստանի լեռնային հանգստավայրերը կվերականգնեն աշխատանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգեատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
Միաժամանակ, մարտի 8-ից կբացվեն նաև լեռնային հանգստավայրերի ճոպանուղիները:
Տնտեսական ուղղությամբ սահմանափակումների վերացման շարքում է նաև միջհամայնքային տրանսպորտի աշխատանքի վերսկսումն ու ռեստորանների աշխատանքի վերականգնումը: