Վրաստանում դրամահավաք է հայտարարվել Խերսոնի բնակիչներին օգնելու համար

«Ուկրաինական զարգացման գործակալություն» REVIVAL կազմակերպությունը Վրաստանում հրատապ դրամահավաք է հայտարարել ջրհեղեղից տուժած Խերսոնի բնակիչներին օգնելու նպատակով։

Տեղեկության համաձայն՝ այս փուլում նպատակը մինչև հունիսի 18-ը 35 հազար լարի հավաքելն է։

Կազմակերպությունը գրում է, որ օգնությունը միայն փողով չի սահմանափակվում, նաև առաջին օգնության պարագաներ ու դեղորայք են ուղարկելու։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=217837241075694&id=100085482583283&ref=embed_post

Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի ամբարտակը Ռուսաստանը պայթեցրել է հունիսի 6-ի ուշ գիշերը։ Տեղեկության համաձայն՝ ջուրը մեծ քանակությամբ և մեծ արագությամբ շարժվում է դեպի բնակեցված տարածքներ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն արդեն առանձնացրել է առավելագույն ռիսկայնության հինգ գոտի, այդ թվում՝ Խերսոն քաղաքի մի հատվածը։