Վրաստանում դիզվառելիքը շարունակում է թանկանալ: Վերջին օրերին բրենդային գազալցակայաններում գները կրկին բարձրացել են։
Դիզվառելիքը հատկապես թանկ է «Վիսոլի» ցանցում։ Eco Diesel-ի արժեքը վերջին ամսում աճել է 27 թեթրիով և հասել 4,84 լարիի։ 20 թեթրիով թանկացումից հետո Evro Diesel-ն արժե 4,48 լարի։
Ինչ վերաբերում է մյուս ցանցերին, ապա ամենաէժան՝ 4,70 լարի դիզվառելիքը «Լուկօյլ»-ում և «Ռոմպետրոլ»-ում է։ Հաջորդը «Սոքարն» է, որտեղ եվրոդիզելի արժեքը 4,75 լարի է։ Նույն տեսակի վառելիքը «Գալֆ»-ում արժե 4,77 լարի։
Նշենք, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունիսին Վրաստանում դիզվառելիքը թանկացել է 53,4 տոկոսով։