Վրաստանում դիմորդների քննական գրավոր աշխատանքները կստուգվեն քննությունից 3-4 օր հետո, մինչ այդ դրանք կուղարկվեն կարանտինի:
Այս մասին լրագրողներին ասել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոֆո Գորգաձեն: Վաղվանից նաև հատուկ անձնակազմ կաշխատի, որը կհետևի դիմորդներին աջակցելու եկած հարազատների միջև սոցիալական հեռավորության պահպանմանը, քանի որ չնայած կոչերին ու խնդրանքներին`քննական կենտրոնների մոտ մարդկանց կուտակումներ են նկատվել:
Կորոնավիրուսի պայմաններում առաջին ազգային քննությունն անցել է հուլիսի 6-ին` վրաց լեզվից և գրականությունից: Երկրում 24 քննական կենտրոն է բացվել, հաճախելիությունը կազմել է 93%:
Վրաստանում ազգային միասնական քննությունները մեկնարկել են այսօր` հուլիսի 6-ին, ավարտվելու են հուլիսի 25-ին: Դրամաշնորհների մրցույթը հուլիսի 25-ին է: Այս տարի ընդունելության քննություններին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 55 հազար դիմորդ և ուսանող:
Լուսանկարը` Քննությունների ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից