
Փետրվարի 13-ից 18-ը Վրաստանում սպասվում է սկանդինավյան ցիկլոնով պայմանավորված ցուրտ ու խոնավ օդային զանգվածների տարածում, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ տեղումները կլինեն առավելապես ձյան տեսքով, սպասվում է արևմտյան քամու ուժգնացում, ծովում 4-5 բալ ալեկոծություն։ Լեռնային և բարձրլեռնային շրջաններում հնարավոր են առատ ձյուն, բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց և ձնահյուսի վտանգ։
Ավտոճանապարհների առանձին հատվածներում հավանաբար երթևեկության սահմանափակումներ կգործեն։
Փետրվարի 14-16-ին Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կլինի -3, -5 աստիճան, ինչը կարող է վնասներ պատճառել ցիտրուսային մշակաբույսերին (հատկապես կիտրոնին)։