
Փետրվարի 23-25-ին արևմտյան Վրաստանում կրկին ձյուն է սպասվում, տեղ-տեղ առատ։ Ափամերձ շրջաններում ուժեղ, երբեմն շատ ուժեղ քամի, ծովում 4-6 բալանոց փոթորիկ։
Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Տեղեկության համաձայն` Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում տեղ-տեղ մառախուղ, բուք և ձնահյուսի վտանգ կա, ճանապարհներին՝ մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։
Գործակալությունը զգուշացնում է` առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, տեղ-տեղ մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։ Կա նաև ցիտրուսային մշակաբույսերի վնասման վտանգ(Վտանգի մակարդակը՝ միջին):