Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 780 նոր դեպք:
Նախօրեին կատարվել է 41 907 թեստ, որից 25 167-ը՝ հակամարմինների, 16 740 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 052 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 395 505 մարդ:
Վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 6016:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9,02%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8,05%, վերջին 7 օրվանը՝ 8.98%։