Մայիսի 13-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 77 343 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 4056 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 13 084 քաղաքացի:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:
Մայիսի 4-ից երկրում մեկնարկեց 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:
Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում: Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել: Մայիսի 13-ի ժամը 11:10 դրությամբ՝ երկրում պատվաստվելու ցանկություն է հայտնել 88 781 քաղաքացի:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:
Մանրամասն տեսանյութում՝