Ռուսաստանը, որը Վրաստանում ցորենի հիմնական մատակարարն է, կրկին բարձրացնում է հացահատիկի արտահանման գինը, հայտնում է BusinessPressNews-ը:
Տեղեկության համաձայն, հունվարի 11-ից ցորենի հարկը ներկայիս 4160,9 ռուբլուց կդառնա 4766,30 ռուբլի (57-ից՝ 65 դոլար) մեկ տոննայի դիմաց։ Արտահանման հարկը նախկին դրույքաչափի համեմատ կավելանա 14,5 տոկոսով. նոր հարկը կգործի հունվարի 17-ից։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2022 թվականի 11 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում ցորենի ներմուծումը զգալիորեն նվազել է՝ գրեթե 56 տոկոսով։ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը գնել է 155 հազար 704 տոննա ցորեն՝ 55,4 մլն դոլար արժողությամբ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 352 հազար 719 տոննա՝ 88,7 մլն դոլար արժողությամբ։
Ավանդաբար հիմնական ներկրողը Ռուսաստանն է, ընդհանուր առմամբ՝ Վրաստանը ցորեն է գնել 8 երկրներից.
- Ռուսաստան՝ 145 հազար 776 տոննա՝ 52,3 մլն դոլար արժողությամբ,
- Ղազախստան՝ 3 703 տոննա՝ 1,2 մլն դոլար արժողությամբ,
- Ուկրաինա՝ 2 500 տոննա՝ 978,8 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ,
- Հայաստան՝ 3 569 տոննա՝ 714,6 հազար դոլար արժողությամբ,
- Ավստրիա՝ 66,2 տոննա՝ 80,9 հազար դոլար արժողությամբ,
- Գերմանիա՝ 36,4 տոննա՝ 50,8 հազար դոլար արժողությամբ,
- Թուրքիա՝ 53,5 տոննա՝ 46,7 հազար դոլար արժողությամբ,
- Ֆրանսիա՝ 0,15 տոննա՝ 0,19 հազար դոլար արժողությամբ: