Coca-Cola-ն Վրաստանում երիտասարդների համար անվճար կրթական հարթակ կստեղծի, հայտնել է Coca-Cola Georgia-ի սեփականատեր Թեմուր Չկոնիան։
Նախագիծը նախատեսված է բիզնեսի ու մարքեթինգի ոլորտներով հետաքրքրվողների համար։ Հարթակը հնարավորություն կընձեռի սովորելու ֆինանսական գրագիտություն, բանակցությունների վարում, արդյունավետ վաճառք, ցանցային կապ, հետադարձ կապ, մեդիա կառավարում: Բոլոր դասերը կանցկացվեն առցանց։
Չկոնիան ասել է, որ ամենահաջողակ ուսանողներին հնարավորություն կտրվի շարունակելու ուսումը տարբեր բուհերում։ Coca-Cola-ն ամբողջությամբ կֆինանսավորի լավագույն ուսանողներին։
Նա նաև հայտնել է, որ այժմ ակադեմիայի համար ռեկտոր են փնտրում, և Վրաստանի Coca-Cola ակադեմիայի ռեկտոր դառնալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն և իրենց ցանկությունը հիմնավորող նամակ` ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@ccbg.ge։