
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ՝ չի նախատեսվում երկրում կարանտին, կամ արտակարգ դրություն հայտարարել։ Այս մասին նա հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո։
«Պետությունը այժմ ավելի պատրաստված է։ Առողջապահական համակարգը նույնպես ավելի լավ է պատրաստված։ Հստակ կարող ենք ասել, որ չի նախատեսվում լրիվ կարանտին հայտարարել, ինչպես նաև չենք պատրաստվում արտակարգ դրություն հայտարարել։ Կառավարությունը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։
Իր ելույթի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավարը բնակչությանը կոչ է արել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։