
Մինչև 2020-ի հոկտեմբերի 1-ը, բուժական/բժշկական բիզնեսի համար նախատեսված ապրանքի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից (ավելացված արժեքի հարկ):
Որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ կորոնավիրուսի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և ֆինանսների ու առողջապահության նախարարությունների համատեղ հրամանով:
«Այս որոշումը պետք է նպաստի մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար առողջապահության սեկտորին անհրաժեշտ բոլոր ապրանքատեսակների անխափան մատակարարմանը», —ասված է նոր հրամանում: