Բուժքույրերի պակասը շարունակում է մնալ Վրաստանի առողջապահական համակարգի հիմնական խնդիրներից մեկը, ասվում է Առողջապահության համակարգերի և քաղաքականության եվրոպական դիտորդական կազմակերպության զեկույցում, որը կազմակերպել է Եվրոպայում առողջապահական համակարգերի զարգացմամբ զբաղվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը։
«Վրաստանի առողջապահական համակարգում աշխատող բուժքույրերի թիվն աճում է 2013 թվականից ի վեր, սակայն, տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ, շարունակում է ցածր մնալ… Առողջապահական աշխատուժի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս առաջարկի և պահանջարկի միջև անհամապատասխանությունը», — ասվում է զեկույցում:
2020 թվականի դրությամբ, Վրաստանում 100 հազար բնակչի հաշվով կար 555 բուժքույր, ինչը գրեթե կեսն է Եվրոպայի այլ երկրների բուժքույրերի թվի համեմատ։