Վրաստանում բիզնեստրամադրությունը նվազագույնի է հասել

Վրաստանում բիզնեսի տրամադրությունների ինդեքսը չորս տարվա նվազագույն մակարդակում է, տեղեկացրել է ISET հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։

Ըստ ՀԿ-ի՝ բիզնեսվստահության ինդեքսը (BCI) 2025 թվականի առաջին եռամսյակում նվազել է 8,8 կետով՝ մինչև -5,0։ Գործարար տրամադրությունների ամենամեծ վատթարացումը գրանցվել է ծառայությունների ոլորտում (-21,5): BCI-ի բացասական փոփոխությունը պայմանավորված է ներկա իրավիճակի վատթարացմամբ և հոռետեսական սպասումներով:

ISET-ի փոխանցմամբ՝ ընթացիկ իրավիճակի ինդեքսը, որը հիմնված է անցած եռամսյակում ընկերությունների կողմից իրենց տնտեսական վիճակի գնահատականի վրա, 2024 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 22,4 կետով և 2025 թվականի առաջին եռամսյակում կազմել -18,6 կետ։ Ներկա իրավիճակում ամենամեծ վատթարացումը գրանցվել է գյուղատնտեսության (-50,0) և ծառայությունների (-30,8) ոլորտներում։

«Բիզնեսի սպասումների ինդեքսը, որը ցույց է տալիս, թե որքան լավատես է բիզնես հատվածը ապագայի նկատմամբ, նվազել է մինչև -9,9 կետ։ 2025 թվականի առաջին եռամսյակի սպասելիքների էական նվազում է նկատվել գյուղատնտեսության (-50,0) և ծառայությունների (-31,0) ոլորտներում։

Վաճառքի գների ակնկալիքների ինդեքսն աճել է 6,9 կետով՝ հասնելով 20,0 կետի։ Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ առաջիկա երեք ամիսներին իրենց արտադրանքի թանկացում ակնկալող տնտեսվարողների մասնաբաժինը աճել է», — նշել է ՀԿ-ն: