Վրաստանի բոլոր գործարարներն, առանց բացառության, 2021-ին կարող են օգտվել հարկային արտոնություններից։
Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին թվարկել է պանդեմիայից տուժած բիզնեսի աջակցության փաթեթի 5 հիմնական բաղադրիչները։
- Եկամտահարկի վճարման արտոնություն
Եկամտահարկի վճարման արտոնությունը նախորդ դեկտեմբերից երկարաձգվել է ևս 6 ամսով։ Խոսքը 42 հազար կազմակերպությունում զբաղված` 550 հազար մարդու մասին է։
- Սեփականության վարձակալման ժամանակ ԱԱՀ-ի արտոնություն
2020-ի դեկտեմբերից 6 ամսով երկարաձգվել է ավելացված արժեքի հարկի գանձումը. նախարարը հստակեցրել է, որ նման արտոնության պահանջ են ներկայացրել լիզինգի ու վարձակալության ոլորտում զբաղված ընկերությունները։
- Անշարժ գույքի հարկից ազատում
Զբոսաշրջության ոլորտում զբաղված կազմակերպությունները, որոնք տուժել են պանդեմիայի ընթացքում, 2021-ին ազատվում են անշարժ գույքի հարկ վճարելու պարտավորությունից։ Խոսքը վերաբերում է հյուրանոցներին ու ռեստորաններին։ Հազարից ավելի ընկերություն կօգտվի փաթեթի այս կետից։
- Տուրիստական ընկերություններին եկամտահարկից ազատում
Որոշվել է փետրվար-մայիս ամիսների ընթացքում եկամտահարկից ազատել զբոսաշրջության սեկտորը։ Այս արտոնությունների ընդհանուր թիվը մոտ 20 մլն. լարի է։
- Հյուրանոցների ու լեռնային հանգստավայրերի համար եկամտահարկից ազատում
Մինչեւ հունիս Բակուրիանի, Գուդաուրի, Գոդերձի, Մեստիա լեռնային հանգստավայրերն ազատվում են եկամտահարկից` առանց 2020-ի նոյեմբեր-դեկտեմեբերի տոկոսների հաշվարկման։
Մաճավարիանին ասել է, որ այս արտոնությունները հնարավոր է դարձել սահմանել խորհրդարանի կողմից հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու շնորհիվ։