Վրաստանում բենզինի գինն ավելացել է:
Վարորդներն արդեն քանի օր է բողոքի ակցիաներ են սկսել երկրի բոլոր մեծ քաղաքներում` նպատակ ունենալով գրավել պատկան մարմինների ուշադրությունը: Նախօրեին նրանք մի քանի ժամով փակել են Թբիլիսի-Ռուսթավի գլխավոր մայրուղին` պահանջելով, որ իշխանությունն արձագանքի ու քննարկի իրենց հետ բենզինի թանկանալը:
Վրաստանում վառելիքի գները բրենդային բենզալցակայաններում միջինում հետևյալ պատկերն ունեն.
Բենզին «Սուպեր»` 2,74 լարի (~0,93$
«Պրեմիում»` ~ 2,64 լարի (~0,89$)
«Ռեգուլար»` 2,54 լարի (~0,86$)
Եվրո դիզել` 2,72 լարի (~0,92$)
Վրաստանում բենզինի սպառման ծավալներն աճել են. 2020 թվականին 20 տոկոսով ավել բենզին և դիզվառելիք է վաճառվել: Պատճառը վերջին տարիներին երկրի ավտոպարկի զգալի մեծացումն է:
Համեմատության համար հիշեցնենք, որ նախորդ տարի` փետրվարից սկսած՝ Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինն իջել էր 25-30 թեթրիով՝ 1 լիտրի համար` պայմանավորված համաշխարհային շուկաներում նավթի ու նավթամթերքի էժանացմամբ: