Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Black Sea Arena-ի ղեկավարությունը շատ լավ է աշխատել, կոնկրետ ծրագիր են ներկայացրել։ Ըստ նրա՝ այս տարի բարձր մակարդակի կատարողների, արտիստների բում է լինելու:
Կառավարության ղեկավարը նշել է՝ ակնկալում են և՛ ուղղակի, և՛ անուղղակի եկամուտներ. դա կարող է լինել առնվազն 100 մլն լարի` գումարած երկրի ժողովրդականության և հեղինակության բարձրացումը։
«Մենք սա կշարունակենք և շատ լավ նորություններ կունենանք մեր երիտասարդության համար։ Կարծում եմ, շատ հաջող մրցաշրջան կլինի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ի դեպ, այս տարի Black Sea Arena-ի նոր արշավի շրջանակներում նախատեսված է 6 համերգ։ Համերգաշարը կբացվի օգոստոսի 5-ին Նայլ Ռոջերսի և նրա խմբի համերգով՝ Շեկվեթիլիում, իսկ օգոստոսի 31-ին կավարտվի Imagine Dragons-ի ելույթով՝ Թբիլիսիում։