EastFruit-Վրաստան տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, Վրաստանում բանջարեղենի մանրածախ գները 2023 թվականի ապրիլին 2023 թվականի մարտի համեմատ նվազել են 6 տոկոսով։
Ըստ EastFruit-Վրաստանի՝ գների նվազում է սպասվում նաև մայիսին։ EastFruit-Վրաստանը նշում է՝ նման դինամիկան սեզոնային բնույթ ունի և տարվա այս եղանակին գները նվազման միտում ունեն։
Տեղեկության համաձայն, բանջարեղենի գների նշված նվազումը կապված է շուկայական առաջարկի աճի հետ։ Այս աճի մի մասը բաժին է ընկնում տեղական արտադրողներին, հիմնականում՝ լոլիկ և վարունգ աճեցնողներին: Հարևան երկրներից ներմուծումը նույնպես կարևոր դեր է խաղում վրացական շուկայում առաջարկի ավելացման գործում։
Տեղեկության մեջ նշվում է՝ որպես կանոն Վրաստանում մրգի և բանջարեղենի ներմուծման ամենաակտիվ ամիսներն են մարտը, ապրիլը և մայիսը։