
Այսօր Թբիլիսիում բացվեց ծխախոտի դեմ պայքարի միջազգային համաժողովը, որին մասնակցում են 14 երկրներ և միջազգային մի քանի կազմակերպություններ:
Վրաստանի խորհրդարանի հաղորդմամբ՝ Վրաստանը մի քանի պատճառներով, ներառյալ ծխախոտի դեմ պայքարի մասին օրենքը, ծխախոտի վնասակար հետևանքներից քաղաքացիների պաշտպանության համար վարած հատուկ ռազմավարությունն ու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ընտրվել է որպես հյուրընկալող երկիր:
Երկօրյա խորհրդաժողովին կմասնակցեն Կաբո Վերդիի, Կամբոջայի, Չադի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Սալվադորի, Հորդանանի, Մադագասկարի, Մյանմարի, Նեպալի, Սամոայի, Սիերա Լեոնեի, Շրի Լանկայի և Զամբիայի խորհրդարանների անդամները: