
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Քութայիսիում պաշտոնապես բացել է արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը:
Գործարանը հիմնվել է գերմանական «Այսոլար» ընկերության աջակցությամբ: Վարչապետը ներդրումներ անելու համար շնորհակալություն է հայտնել ընկերության ներկայացուցիչներին: Նա նշել է, որ երկիրը պետք է կենտրոնանա օտարերկրյա ներդրումների վրա: Նորաբաց գործարանում աշխատելու է 300 մարդ:
«Մենք ազգային գաղափար ունենք, դա կրթությունն է: Կրթությունն ու տնտեսությունը միասին կզարգացնի երկիրը: Մի քանի շաբաթից Քութայիսիում կմեկնարկի նաև էլեկտրական ավտոմեքենաների գործարանի կառուցումը։ Սա վրացական ներուժի հստակ օրինակ է, որ մենք ևս կարող ենք տեղ ունենալ բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտում»- ասել է Մամուկա Բախտաձեն: