
Այսօրվանից ՝ փետրվարի 25-ից, Վրաստանում կվերականգնվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը: Տրանսպորտը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին:
Այս մասին երեկ՝ կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի նիստից հետո հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ միջքաղաքային տրանսպորտը Վրաստանում չէր գործում նախորդ տարվա նոյեմբերի 28-ից: