
Վրաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ, այսօրվանից՝ հունիսի 21-ի ժամը 11:00-ից հնարավոր է տպել առաջիկա քննությունների քննաթերթիկները: Միասնական ազգային քննությունները երկրում կմեկնարկեն հուլիսի 1-ից:
Քննաթերթիկի վրա առանձնացված է քննական կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ժամը, քննության համար գրանցման մեկնարկի ժամը և կարևոր խորհրդատվություններ:
Քննաթերթիկը տպելու համար պետք է այցելել online.naec.ge կայքէջ, հավաքել անձնական համարը և կենտրոնի կողմից ուղարկված կոդն ու մուտք գործել անձնական էջ, որտեղ կա համապատասխան կոճակ` քննաթերթիկը տպելու համար:
Ազգային քննություններին մասնակցելու է ավելի քան 38 400 դիմորդ: Ուսուցիչների քննության համար ավելի քան 28 700 գործող ուսուցիչ, կամ ուսուցչի հավակնորդ կա: Մագիստրոսական քննությունների համար գրանցվել է ավելի քան 12 800 դիմորդ: Գրանտային քննությունների համար՝ ավելի քան 3700 ուսանող: