
Վրաստանում այսօր սկսվեց նոր ուսումնական տարին: Երկրի բոլոր դպրոցներում, բուհերում և մասնագիտական ուսումնարաններում ուսումնական գործընթացը մինչև հոկտեմբերի 4-ը կընթանա հեռավար մեթոդով:
Ըստ կառավարության որոշման, հոկտեմբերի 4-ից հետո ուսումը առկա կշարունակվի այն գյուղերի և քաղաքների դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում, որտեղ վարակի տարածման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի:
Վրաստանում առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի 4-ից` դասասենյակներում: