Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, նշում է «տասներկու սուրբ առաքյալների ժողովը»՝ Սվետիսցխովլոբան: Տոնի կապակցությամբ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը տոնական պատարագ կմատուցի Սվետիսցխովելիի Մայր տաճարում:
Սվետիսցխովլոբան նշվում է տարեկան երկու անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին:
Սուրբ Ավետարանի համաձայն՝ Քրիստոսը 12 առաքյալ է ընտրել: Նրանցից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին մատնել է Քրիստոսին: Այնուհետև նրա փոխարեն Տերն ընտրել է Մաթիաս Առաքյալին, ով քրիստոնեություն է քարոզել Վրաստանում: