
Այսօր՝ մայիսի 12-ին վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրը։
Նշենք, որ Վրաստանում այս օրն ունի պետական տոնի կարգավիճակ և երկրում ոչ աշխատանքային օր է:
Սուրբ Անդրեասն առաջինն էր, ով Վրաստանում քրիստոնեություն էր քարոզում՝ մ.թ. 1-ին դարում։ Այս օրը տոնական արարողություններ են անցկացվում Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում: