Վրաստանում այսօր նշվում է մայրենի լեզվի օրը

Վրաստանում ապրիլի 14-ին նշվում է մայրենի լեզվի օրը` 1990 թվականից ի վեր։

Այս օրը խորհրդանշում է 1978 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունները, երբ Խորհրդային իշխանությունները փորձում էին Վրաստանում որպես պետական լեզու թողնել միայն ռուսերենը:

1978 թվականի ապրիլի 14-ին Վրաստանի Սահմանադրության մեջ պետական լեզվի մասին օրենքի փոփոխության դեմ Թբիլիսիում ուսանողների կազմակերպած ցույցեր սկսվեցին: Փոփոխության համաձայն, Վրաստանի Հանրապետությունում վրաց լեզվի պետական կարգավիճակը չեղարկվում էր:

Բողոքի ցույցերի շնորհիվ պահպանվեց վրաց լեզվի կարգավիճակը որպես պետական լեզու:

1990 թվականից սկսած վրաց լեզվի օրը Վրաստանում նշվում է բազմաթիվ միջոցառումներով։