Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են

Այսօր Վրաստանում անցկացվում են միջանկյալ ընտրություններ: Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում ընտրում են պատգամավորի: Մթածմինդայում միջանկյալ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն եղավ, երբ այդ շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց Վրաստանի նախագահի պաշտոնը:

Բացի այդ, ընտրություններ են նաև այլ քաղաքներում: Քաղաքացիները ընտրում են Զուգդիդիի, Չիաթուրայի, Խուլոյի, Զեստաֆոնիի և Մառնեուլիի քաղաքապետերին: Այս ընտրություններում ուշադրության կենտրոնում է հատկապես Զուգդիդին, որտեղ ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ» է կուսակցության առաջադրած թեկնածուն Վրաստանի նախկին առաջին տիկին, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինն է:

Առաջին ընտրողը Մթածմինդայում