
Մարտի 29-ի 20:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացավ ևս մեկով, հասնելով՝ 91-ի:
Այսօր առաջին անգամ, երկրում կորոնավիրուսից բուժվածների թիվն ավել է քան վարակվածներինը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Վրաստանում 18 առողջացած կա, որոնցից 2-ը առողջացել են այսօր:
Կարանտինային գոտում է գտնվում 4717 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 268 պացիենտ: