Վրաստանում կորոնավիրուսից մահվան թվերը նվազում են։ Ներկայումս երկրում 921 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։
Նախորդ օրվա ընթացքում ավելի շատ ապաքինվածներ են եղել, քան վարակվածներ։ Մասնավորապես` գրանցվել է 990 նոր դեպք, ապաքինվել է 3 265 մարդ, մահացել` 23-ը։ Ընդհանուր առմամբ` պանդեմիայի ողջ ընթացքում երկրում գրանցվել է վարակի 228 410 դեպք, 214 992-ն ապաքինվել է, 2 528-ը մահացել։
990 նոր դեպքից 426-ը հաստատվել է մայրաքաղաքում։ Շրջաններից` ամենաշատ վարակվածները Իմերեթիում են` 167 դեպք, ամենաքիչ` 3 դեպք հաստատվել է Քվեմո Սվանեթիում։ Ներկայումս երկրում 10 864 ակտիվ դեպք կա։ Կլինիկաներում բուժում է ստանում 4 664 մարդ, 322-ին արհեստական շնչառության ապարատ է միացված։ 50 հազարից ավելի մարդ տնային բուժում է ստանում։