
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 7-ին Covid-19-ի դեմ պատվաստվել է 27 011 մարդ: Մարտի 15-ից սկսած երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1 366 678 պատվաստում:
Մեկ դեղաչափով պատվաստվել է 856 956, ամբողջությամբ՝ 509 722 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 30,0 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 17,8 տոկոսը: Ըստ կառավարության ծրագրի` մինչև տարվա վերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:
Վրաստանում պատվաստումներն իրականացվում են Pfizer, Sinopharm, Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով: Վրաստանում կրկին հնարավոր է գրանցվել Sinopharm տեսակի պատվաստանյութի առաջին դեղաչափի համար: