Վրաստանում ավանդների տոկոսադրույքն ավելի բարձր է, քան Հայաստանում

Ավանդների տոկոսադրույքով Հարավային Կովկասի հարևան երկրների շարքում առաջատարը Վրաստանն է, իսկ տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը։ Տվյալները տարածել է TRADING ECONOMICS-ը:

Մասնավորապես, Վրաստանում ավանդների միջին տոկոսադրույքը կազմում է 10,07 տոկոս, հարևան Ադրբեջանում՝ 8,73 տոկոս, Հայաստանում՝ 6,5 տոկոս։

Տարածաշրջանի հարևանությամբ Վրաստանը ավանդների տոկոսադրույքի չափով հաջորդում է համաշխարհային առաջատար Թուրքիային և Ռուսաստանին։ Այդ ցուցանիշը ամենաբարձրն է Թուրքիայում՝ 47 տոկոս, Ռուսաստանում՝ 15,09 տոկոս։ Ուկրաինայում այդ ցուցանիշը կազմում է 9,1 տոկոս:

Նշենք, որ տոկոսադրույքները տրվում են ազգային արժույթով ներդրված ավանդների վրա։