Վրաստանում ատեստատների ձևը փոխվում է

Վրաստանում հիմնական կրթության վկայականների (ատեստատների) ձևը փոխվում է, տեղեկանում ենք Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Գիորգի Ամիլախվարիի փետրվարի 21-ին արձակած հրամանագրից:

Ըստ հրամանագրի՝ փոփոխությունները հետևյալն են.

  • փաստաթղթի ճակատային մասի շրջանակի վրա պետք է նշվի Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ամբողջական իրավական անվանումը (վրացերեն և անգլերեն),
  • Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի ստորագրությունը,
  • Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ստեղծած կնիքը,
  • բոլոր տողերը պետք է գրված լինեն միկրոտիպով, շարունակական մակագրությամբ՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն:

Հրամանը ուժի մեջ կմտնի 2024 թվականի ապրիլի 1-ից: