Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, փետրվարի 15-ից Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում, հետևաբար ամբողջ երկրի տարածքում ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հանդես է եկել նախաձեռնությամբ, ուսումնական հաստատությունների ամբողջությամբ բացվելու հետ մեկտեղ աշակերտների դիմակ կրելու պարտավորության վերաբերյալ:
Գամկղրելիձեի խոսքով, կրթության նախարարության հետ ընթանում են խորհրդատվություններ, ըստ որոնց դպրոցների լրիվությամբ բացվելուց հետո, հնարավոր է, 5-րդ դասարանից բարձր աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր դառնա, իսկ մինչև 4-րդ դասարանը ներառյալ՝ ըստ ցանկության:
Աշակերտների դիմակ կրելու հետ կապված նաև հայտարարություն էր արել մեկ այլ վարակաբան Բիձինա Կուլումբեգովը, ով նշել էր, որ եթե չենք ուզում ստանալ «դպրոցի համաճարակ» աշակերտների համար դիմակ կրելը պետք է պարտադիր լինի:
Այս պահին դպրոցներում դիմակ կրելու պարտավորություն ունեն ուսուցիչները և դպրոցի աշխատակազմը: Դիմակ կրելու կարգի հետ կապված վերջնական որոշում, հավանաբար, ԿԳ նախարարությունը կընդունի մինչև փետրվարի 15-ը: