Վրաստանում առնվազն 390 հազար ընտանիք ստանում է սոցիալական աջակցություն

2024 թվականին Վրաստանում կենսաթոշակառուների թիվը կազմել է 864 հազար 300, որոնցից 70.8 տոկոսը կին է, իսկ 29.2 տոկոսը՝ տղամարդ։ Այս տվյալները  հայտնել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Նույն աղբյուրի տվյալների համաձայն` սոցիալական փաթեթ ստացողների թիվը կազմել է 185 հազար 400, որոնցից 32.7 տոկոսը կին է, իսկ 67.3 տոկոսը՝ տղամարդ։

«Սոցիալական փաթեթ ստացողների 71.1 տոկոսը կազմում են սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, 13.1 տոկոսը՝ պատերազմի վետերաններ, 11.3 տոկոսը՝ ընտանիքի կերակրողին կորցրած անձինք, 4.4 տոկոսը՝ պետական փոխհատուցում ստացողներն են, իսկ 0.1 տոկոսը՝ այլ սոցիալական փաթեթների շահառուները»,- նշված է ծառայության հաղորդած տվյալներում։

2024 թվականին նպատակային սոցիալական աջակցության ծրագրի տվյալների բազայում գրանցված ընտանիքների թիվը կազմել է 390 հազար 8 հարյուր, իսկ նվազագույն կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների թիվը՝ 128 հազար 6 հարյուր։ Շրջանների կտրվածքով ամենաշատ գրանցված ընտանիքներն ապրում են Թբիլիսիում՝ 77.1 հազար, որոնցից 33.2 հազարը ստանում է պետական աջակցություն։