
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։ Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսում են Վրաստանի հարցը ներառել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում։
Միշելը նաև կոչ է արել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան մարմիններին ուսումնասիրել ընտրախախտումները։
«Մենք հաշվի ենք առնում ԵԱՀԿ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան գերատեսչությունների կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննել ու դիտարկել ընտրախախտումները։
Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն և շտկվեն»,- գրել է Շառլ Միշելը:
Միշելը նաև կոչ է արել Վրաստանի կառավարությանը հավաստիացնել իր հավատարմությունը Եվրոպական ապագայի նկատմամբ։