Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC-Վրաստան) հրապարակել է «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտությունը, ըստ որի՝ հարցվածները երեք հիմնական խնդիրներ են համարում գործազրկությունը, աղքատությունը և քաղաքական անկայունությունը։
Մասնավորապես, հարցվածների մեծ մասը (26 տոկոսը) երկրում ամենակարևոր խնդիրն է համարում գործազրկությունը, 13 տոկոսը՝ աղքատությունը, 10 տոկոսը՝ քաղաքական անկայունությունը։
Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով 2024 թվականի ապրիլի 16-ից մայիսի 13-ը` Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների։
Հարցվել է, ընդհանուր առմամբ, 1509 մարդ, հետազոտությունն իրականացվել է վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն։