
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14 մլրդ դոլար, այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Geostat-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը 16,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Այս տվյալներից ելնելով՝ արտահանումը կազմել է 4,075 մլրդ դոլար (աճը 14,3 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 9,925 մլրդ դոլար (աճը 17,8 տոկոսով)։
Բացասական առևտրային հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 5 850,2 մլն դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 41,8 տոկոսը։