
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվեց ևս մեկ մահ: Ընդհանուր առմամբ վարակից մահացածների թիվը հասավ 25-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում:
Մահացածի մասին մանրամասներ կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ:
Հիշեցնենք, այսօր` սեպտեմբերի 23-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 դեպք: Գրանցվել է երկու մահ: Ստացիոնար վերահսկողության ներքո շարունակում է մնալ 836 պացիենտ, կարանտինում է 5390 մարդ: