Վրաստանում առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի 4-ից

Վրաստանի ԿԳ նախարարության որոշմամբ` այս տարվա առաջին դասարանցիների համար ուսումնական գործընթացը կսկսվի ոչ թե սեպտեմբերի 15-ին հեռավար, այլ հոկտեմբերի 4-ին առկա ձևաչափով՝ դասարաններում:

Այս որոշումը կտարածվի միայն այն քաղաքների և գյուղերի վրա, որտեղ ուսումնական գործընթացի մեկնարկի ժամանակ վարակի տարածման մակարդակը կլինի 4% -ից ցածր:

Ինչ վերաբերում է այն շրջաններին, որտեղ վարակի տարածվածությունը կկազմի ավելի քան 4%, ապա առաջին դասարանցիներն ուսումը կսկսեն հոկտեմբերի 4-ին՝ հեռավար:

Տեղեկացնենք, որ Համակարգող խորհրդի որոշման համաձայն ` Վրաստանի ամբողջ տարածքում պետական ​​և մասնավոր դպրոցները, մասնագիտական ուսումնարաններն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները ուսուցումը կսկսեն սեպտեմբերի 15-ից հեռավար մեթոդով, և այս ձևաչափով ուսումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը: