
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, օգոստոսի 12-15-ը Վրաստանում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 12-13-ին ցածրադիր գոտիներում և հարթավայրերում կկազմի 28-33, իսկ օգոստոսի 14-15-ին՝ 32-37 աստիճան տաքություն:
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կկազմի 31-33 աստիճան: